«Ռայո Վալյեկանոյի» և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դարպասապահ Ստոլե Դիմիտրևսկին բաց կթողնի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի՝ Հայաստանի և Վրաստանի հավաքականների դեմ հանդիպումները։ Ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Դիմիտրևսկու փոխարեն հավաքական է հրավիրվել կիպրոսյան «Էթնիկոսի» դարպասապահ Մարտին Բոգատինովը:
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին Ազգերի լիգայում կմեկնարկի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով: Իսկ 3 օր անց Հայաստանի հավաքականը կընդունի Էստոնիայի ընտրանուն: