Երկուշաբթի ՝ նոյեմբերի 18-ին, Հայաստանի հավաքականը ավարտեց մրցելույթները ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում։ Վերջին տուրում մեր ընտրանին հյուրընկալվել էր Իտալիային։
Հայաստանի հավաքականը 1-9 հաշվով պարտվեց Իտալիային ու հակառեկորդ սահմանեց։ Սա մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր
ՈւԵՖԱ-ի Իտալիայի հավաքականի թղթակից Պաոլո Մենիկուչին ուշադրություն հրավիրեց այս խաղի հետ կապված հետաքրքրաշարժ դրվագի վրա:
«Պալերմոյի հսկա էկրանին պարզապես տեղ չկա, որպեսզի տեղավորի գոլերի բոլոր հեղինակներին», — գրել է Մենիկուչին ՝ տեղադրելով համապատասխան լուսանկարը:
