Կայացել են MLS-ի 8-րդ տուրի ևս երկու հանդիպումներ: «Սիեթլը» սեփական հարկի տակ հաղթել է «Լոս Անջելեսին» 3-1 հաշվով: Հյուրերից միակ գոլի հեղինակը դարձել է Դիեգո Ռոսին:
«Նեշվիլը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ինտեր Մայամիին» և հաղթել 1-0 հաշվով: Սա արդեն Բեքհեմի թիմի 6-րդ պարտությունն է այս մրցաշրջանում և «Ինտերը« եզրափակում է Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը: