Սեպտեմբերի 21-ին ու 22-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի հանդիպումները:
Տուրը մեկնարկեց սեպտեմբերի 21-ին միաժամանակ 3 քաղաքներում սկսված հանդիպումներով. «Երևանը» Վանաձորում հյուրընկալելիս նվազագույն հաշվով պարտվեց «Ուրարտուին», որն այս մրցաշրջանում առաջին հաղթանակը տարավ:
«Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային» ու հաղթեց 1-0 հաշվով: Մայրաքաղաքում «Ալաշկերտը» մրցեց «Գանձասար-Կապանի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով:
Խաղային առաջին օրվանից հետո մրցաշարային աղյուսակը ժամանակավորապես գլխավորեց «Շիրակը»:
Խաղային երկրորդ օրը նախատեսված էին «Լոռի» — «Արարատ» և «Փյունիկ» — «Նոա» խաղերը: Երկու խաղերում էլ ուժեղ էին հյուրերը. «Արարատը» 4-1 հաշվով հաղթեց «կանաչներին», «Նոան» 2-1 հաշվով առավելության հասավ Տարխանովի թիմի նկատմամբ:
Կայացած տուրից հետո Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի՝
N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1. |
![]() |
8 | 6 | 1 | 1 | 14 | 5 | 19 |
2. |
![]() |
8 | 5 | 2 | 1 | 12 | 6 | 17 |
3. |
![]() |
6 | 4 | 1 | 1 | 8 | 7 | 13 |
4. |
![]() |
7 | 4 | 1 | 2 | 15 | 7 | 13 |
5. |
![]() |
6 | 4 | 1 | 1 | 9 | 5 | 13 |
6. |
![]() |
8 | 3 | 2 | 3 | 8 | 6 | 11 |
7. |
![]() |
7 | 3 | 0 | 4 | 12 | 14 | 9 |
8. |
![]() |
8 | 1 | 2 | 5 | 6 | 14 | 5 |
9. |
![]() |
8 | 0 | 4 | 4 | 5 | 11 | 2 |
10. |
![]() |
8 | 0 | 0 | 8 | 4 | 18 | 0 |
Ռմբարկուների ցանկը խփած 6 գոլով շարունակում է գլխավորել «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն: «Ալաշկերտի» բրազիլացի հարձակվող Գուստավո Մարմենտինին 4 գոլով երկրորդն է:
