Երեքշաբթի օրը տարածված տեղեկությունները, թե հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն է հայտնել հեռանալ «Բարսելոնայից», անակնկալ չի եղել նրա թիմակիցների համար:
Ըստ ESPN-ի լրագրող Խորդի Բլանկոյի, կատալոնական ակումբի խաղացողները արգենտինացու ծրագրերի մասին իմացել են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» դեմ խաղից անմիջապես հետո, որն ավարտվեց կատալոնացիների համար նվաստացուցիչ պարտությամբ՝ 2-8 հաշվով:
Հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է լքել «Բարսելոնան». պատճառներից մեկը հարձակման գծում նրա գործընկեր Լուիս Սուարեսի հետ ընկերական հարաբերություններն է: Այդ մասին հայտնում է Mundo Deportivo-ն: