«Բարսելոնան» սկսել է նոր կիսապաշտպանի որոնումը Իվան Ռակիտիչին փոխարինելու համար:
Ինչպես հաղորդում է As-ը, կատալոնացիների ցուցակում են Ֆաբիան Ռուիսը («Նապոլի»), Սաուլ Նյիգեսը («Աթլետիկո») և Ռոդրիգո Բենտանկուրը («Յուվենտուս»):
Հիշեցնենք, որ Ռակիտիչը մոտ է առաջիկա ձմռանը ակումբից հեռանալուն։ Հավանական է, որ խորվաթը կարիերան կշարունակի Իտալիայում։