«Նապոլիի» հարձակվող Անդրեա Պետանյայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին հաղորդում է նեապոլիտանական ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստին թեստավորել են այն բանից հետո, երբ նրա եղբայրը վարակվել է կորոնավիրուսով։ Հիվանդությունը Պետանյայի մոտ առանց ախտանիշների է, նա ինքնամեկուսացել է։ Ապաքինումից հետո խաղացողը կմիանա թիմին։
Պետանյան «Նապոլի» էր տեղափոխվել 2020-ի ձմռանը ՍՊԱԼ-ից, որտեղ մրցաշրջանի մյուս մասն անցկացրեց վարձակալության հիմունքներով։ Հարձակվողի պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվական։