«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Դավիդ Սիլվան մեկնաբանել է իր տեղափոխությունը «Ռեալ Սոսյեդադ»:
«Ես ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել մեծ ակումբի հետ և հուսով եմ, որ կարող ենք տիտղոսներ նվաճել և միասին տոնել:
Ես ունեի մի քանի առաջարկ, բայց ես ընտրեցի «Ռեալ Սոսյեդադը», քանի որ այս ակումբն առաջընթաց է ապրում և նրա խաղաոճն ինձ հարմար է: Ես գիտեմ Սան Սեբաստիանը, քանի որ «Էյբարի» կազմում խաղացել եմ շատ վաղուց: Այն գեղեցիկ և հանգիստ քաղաք է, և իմ ընտանիքը նույնպես դեր ունեցավ այս որոշման մեջ», — ասել է Սիլվան «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիլվան արդեն համաձայնեցրել էր հռոմեացիների հետ պայմանագիրը՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով, ակումբը պատրաստ էր խաղացողին տրամադրել անձնական վարորդ և թռիչքներ մասնավոր ինքնաթիռով, բայց վերջին պահին իսպանացին փոխեց իր կարծիքը և պայմանագիր կնքեց «Ռեալի Սոսյեդադի» հետ՝ առանց նախազգուշացնելու «Լացիոյին»: