Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենը հայտնվել է «Յուվենտուսի» դիտակետում: Թուրինյան ակումբը պատրաստ է ամռանը մրցակցել այլ թիմերի հետ խաղացողի տրանսֆերի համար:
«Յուվենտուսը» նիդերլանդացի ֆուտբոլիստին համարում է որպես Գոնսալո Իգուաինին փոխարինող: 21-ամյա նիդերլանդացուն հավակնում են նաև Դորտմունդի «Բորուսիան», «Միլանը», «Բարսելոնան» և «Արսենալը» և «Էվերտոնը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվեն» չի պատրաստվում բաժանվե; հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից։