«Հելսինգբորգի» նախկին գլխավոր մարզիչ և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Հենրիկ Լարսոնը ընդունել է Ռոնալդ Կոմանի առաջարկը՝ կատալոնական ակումբում նրա օգնական դառնալու համար:
Ակնկալվում է, որ շվեդը կդառնա «Բարսելոնայի» հարձակվողների գլխավոր մարզիչը, հայտնում է AS-ը:
Նաև «Բարսելոնայի» նոր մարզչական շտաբում կընդգրկվի նիդերլանդացի Ալֆրեդ Շրյոդերը, ով հունիսին հեռացվեց «Հոֆենհայմից»:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հաստատել է, որ ակումբը մոտ ժամանակներս Ռոնալդ Կումանին կնշանակի գլխավոր մարզչի պաշտոնում։