«Բարնլիի» նախկին դարպասապահ Ջո Հարթը կշարունակի կարիերան «Տոտենհեմում»: Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է 33-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին: Հարթի հետ պայմանագիրը կգործի է մինչև 2022 թվականի ամառ:
Հարթն իր կարիերան սկսել է «Շրուսսբերիում», որտեղից 2006 թվականին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: Դարպասապահի վերջին ակումբը «Բարնլին» էր:
Լոնդոնցիների նորեկը երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և Ֆուտբոլի Լիգայի գավաթակիր, ինչպես նաև մեկ անգամ նվաճել Անգլիայի գավաթը և երկրի Սուպերգավաթը:
Welcome to Spurs, Joe Hart! 🙌#THFC ⚪️ #COYS pic.twitter.com/GAFCevjvg6
— Tottenham Hotspur (@SpursOfficial) August 18, 2020