La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Լացիոն» նախատեսում է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին:
Հռոմեական ակումբը ակտիվացել է տրանսֆերային շուկայում, քանի որ Դավիդ Սիլվայի տրանսֆերը չհաջողվեց ձևակերպել․ իսպանացին որոշեց կարիերան շարունակել հայրենիքում՝ «Ռեալ Սոսեյդադում»:
Որպես այլընտրանքային թեկնածու դիտարկվում է նաև «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնին ձեռք բերելու տարբերակը:
Ավելի վաղ Le10Sport-ը հայտնում էր, որ Խամես Ռոդրիգեսը մոտ է ՊՍԺ տեղափոխությանը: