«Լացիոն» հրապարակել է ակումբի մարզական տնօրեն Իգլի Տարեի պաշտոնական հայտարարությունը՝ կապված կիսապաշտպան Դավիդ Սիլվայի չիրականացված տրանսֆերի վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիլվան արդեն համաձայնեցրել էր հռոմեացիների հետ պայմանագիրը՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով, ակումբը պատրաստ էր խաղացողին տրամադրել անձնական վարորդ և թռիչքներ մասնավոր ինքնաթիռով, բայց վերջին պահին իսպանացին փոխեց իր կարծիքը և պայմանագիր կնքեց «Ռեալի Սոսյեդադի» հետ՝ առանց նախազգուշացնելու «Լացիոյին»:
«Ես իմացա Սիլվայի «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելու մասին: Ես նրան հարգում եմ որպես ֆուտբոլիստ, բայց ոչ որպես անձ», — ասել է Տարեն «Լացիոյի» կայքում տեղադրված հայտարարության մեջ: