«Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագրի ժամկետը 19-ամյա պաշտպան Նեկո Ուիլյամսի հետ:
Նոր համաձայնագիրը սահմանված է մինչև 2025 թ.:
«Ուրախ եմ՝ նոր պայմանագիր կնքելու առիթով: Պայքարելու եմ մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար: Շնորհակալ եմ խաղընկերներիս, ընտանիքիս ու մարզիչներին»,-Թվիթերում գրել է պաշտպանը:
Ուիլյամսը «Լիվերպուլի» կազմում նորամուտը նշել է Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում՝ նախորդ տարվա հոկտեմբերի 30-ին՝ մրցելով «Արսենալի» հետ: Ամբողջ մրցաշրջանում նա մասնակցել է 10 հանդիպման:
Delighted to have signed a long-term contract at @LFC 📝 looking foward to the future at this club🙌🏻 thankful for all my team mates, family, and all the coaching staff🤝 #2025 pic.twitter.com/nPtO4D2WKn
— Neco Williams (@necowilliams01) August 17, 2020