«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրը, որը օգոստոսի 30-ին տեղափոխվելու է Թուրինի «Յուվենտուս», ՃՈ կողմից կանգենցվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար:
Արթուրը մեքենայով հարվածել է լուսացույցին, որից հետո կանգնեցվել է ոստիկանության կողմից: Տվյալ պահին խաղացողը խմածության թեստ է հանձնել, ինչն էլ հաստատել է օրգանիզմում՝ ալկոհոլի չափից շատ լինելու փաստը:
Արթուրը երթևեկելիս է եղել «Ֆերարի» մակնիշի ավտոմեքենայով: