«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի կիսապաշտպան Թահիտ Չոնգը վարձավճարով տեղափոխվել է Բրեմենի «Վերդեր»:
Գերմանական ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, 20-ամյա հոլանդացին մեկ տարի կխաղա «Վերդերում»:
Չոնգի գործող պայմանագիրը անգլիական գրանդի հետ սահմանված է մինչև 2022 թ.: ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 3 խաղի:
«Վերդերը» նոր մրցաշրջանում կշարունակի խաղալ Բունդեսլիգայում:
Chong in action 🎬 #Zillerdeich2020 #werder pic.twitter.com/mUAo6E59jM
— SV Werder Bremen EN (@werderbremen_en) August 16, 2020