Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Միգել Բաեզան տեղափոխվեց «Սելտա», հաղորդում է «Սելտայի» պաշտոնական կայքը:
20-ամյա խաղացողի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թ., իսկ տրանսֆերային արժեքը կազմել է 2.5 մլն եվրո:
Բաեզան «Ռեալի» սան է ու վերջին շրջանում հանդես է եկել ակումբի երկրորդ թիմում:
Սեգունդա Բ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրած 26 խաղում դարձել է 9 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայում անցկացրած 6 խաղում Բաեզան դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: