«Բարսելոնան» վարձակալության առաջարկ է արել «Լիվերպուլին» թիմի հենակետային կիսապաշտպան Ստեֆան Բայչետիչի համար: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ սպասվում է, որ «Կարմիրների» կիսապաշտպանի վարձակալության գործարքը առաջիկա օրերին կավարտվի: Նշվում է, որ բացի կատալոնական ակումբից երիտասարդ խաղացողին վարձակալելու նպատակով «Լիվերպուլին» դիմել է նաև «Զալցբուրգը»։
Նախորդ մրցաշրջանում Բայչետիչը 3 հանդիպում է անցկացրել մերսիսայդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում, սակայն ֆուտբոլիստը ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել։
Transfermarkt-ը 19-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 11 միլիոն եվրո։