«Նորավանք» ՍԱ-ի ֆուտբոլիստ Դավիթ Ղանդիլյանի ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվել է։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դավիթ Ղանդիլյանը «Նորավանքում» է 2021 թվականի փետրվարից։ Թիմի կազմում դարձել է 4 գոլի հեղինակ։
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություններ հետագա կարիերայում։