Զագրեբի «Դինամոյի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը հայտնվել է անգլիական «Լիդսի» դիտակետում: Վերադառնալով Անգլիայի Պրեմիեր լիգա՝ «Լիդսը» բավականին ակտիվ տրանսֆերային քաղաքականություն է վարում։ Ակումբը այժմ բանակցություններ է վարում խորվաթների հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Դինամոն» 18-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 20 միլիոն եվրո: Գործարքը պետք է բարեհաջող ավարտին հասցվի առաջիկա շաբաթվա ընթացքում:
Նախորդ մրցաշրջանում Յոշկո Գվարդիոլն իր նորամուտը նշեց «Դինամոյի» կազմում: Խորվաթիայի առաջնությունում պաշտպանն անցկացրել է 11 հանդիպում և դարձել է 1 գոի հեղինակ: Ֆուտբոլիստը 9 հանդիպում է անցկացրել ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայում: