«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հաղթել է Զամոռա մրցանակը Լա լիգայի 2019/20 թվականների խաղարկության արդյունքում։
Այս մրցանակը տրվում է Լա լիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաքիչ գնդակ բաց թողած դարպասապահին։ Բելգիացի դարպասապահը այս մրցաշրջանում 20 գնդակ է բաց թողել։ Պրիմերայի 18 խաղերում Կուրտուան անառիկ է պահել սեփական դարպասը։
Վերջին անգամ «Ռեալի» դարպասապահներից Զամոռան հաղթել էր Իկեր Կասիլյասը 2008 թվականին։
Տիբո Կուրտուան 2018 թվականի ամռանն է «Չելսիից» տեղափոխվել «Ռեալ»։