Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը տեղեկություններ է հաղորդել իր առողջական վիճակի մասին:
«Այժմ, ինձ ավելի լավ եմ զգում: Ջերմությունս երբեմն բարձրանում է, բայց իրավիճակը կայունանում է:
Թոքերի տոմոգրաֆիան ցույց կտա, թե ինչ առանջընթաց եմ գրանցել»,- ասել է Ֆեդունը:
Հիշեցնենք, որ 64-ամյա Ֆեդունը կորոնավիրուսի դրական ախտանշանից հետո միանգամից հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։