Բուխարեստում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեց Ֆրանսիայի դեմ դիմակայությունը: Մեր կազմից հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ կայացած առաջին տուրում մեր աղջիկները հաղթել էին ֆինուհիներին: 2 տուրից հետո մեր հավաքականը միավորների քանակը հասցրեց 3-ի: