Մադրիդի «Ռեալի» դարապասապահ Տիբո Կուրտուան շնորհավորել է իր կոլեգաներին դարպասապահների միջազգային օրվա կապակցությամբ ու նշել, թե ովքեր են եղել այն երկու դարպասապահները, ովքեր ոգեշնչել են նրան։
«Շնորհավորում եմ իմ կոլեգաներին դարպասապահների միջազգային օրվա կապակցությամբ։ Դարպասապահ դառնալու ճանապարհին ես նայել եմ երկու լեգենդների՝ Իկեր Կասիլյասի ու Էդվին վան Դեր Սարի խաղերը։ Շնորհակալ եմ ձեզ ինձ ոգեշնչելու համար՝ իրականացնելու իմ նպատակները»,-գրել է Կուրտուան Twitter-ում։
Կուրտուան հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում» 2018 թվականից։ Նա «արքայական» ակումբ է տեղափոխվել «Չելսիից»։