Բելգիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեն Անգլիայի առաջնությունում ամենաշատ հանդիպումների քանակով նոր ռեկորդ է սահմանել՝ երկու և ավելի գոլային փոխանցումներով։
Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» 2:0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Այս խաղում Դե Բրույնեն իր 14-րդ և 15-րդ գոլային փոխանցումներն է կատարել այս մրցաշրջանում։
Բելգիացին դարձել է Անգլիայի առաջնության պատմության մեջ առաջին խաղացողը, որը կարողացել է 18 խաղում կատարել 2+ գոլային փոխանցում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Սեսկ Ֆաբրեգասին և Ռայան Գիգսին՝ 17-ական հանդիպում։
Այս մրցաշրջանում Կևին Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում: Նա ունի վեց գոլ և 15 գոլային փոխանցում:
«Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է Անգլիայի առաջնության երկրորդ հորիզոնականը, սակայն կորցրած միավորներով առաջ է առաջատար «Արսենալից»: