«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է, թե ում է համարում այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
«Դժվար է ասել, քանի որ մեզ դեռ սպասում են Եվրոպայի առաջնությունը և Չեմպիոնների լիգայի վերջին վճռորոշ հանդիպումները։ Բայց այս պահին Կիլիան Մբապեն ու Ջուդ Բելինգհեմն ինձ համար աշխարհի ամենաառանձնացող խաղացողներն են»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Marca-ն։
Լևանդովսկին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Այս պահին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում խփել է 20 գոլ և կատարել 9 արդյունավետ փոխանցում։