«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է Մադրիդի «Ռեալի» մասին, որին թիմը պարտվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։
«Ռեալը» տարօրինակ թիմ է: Երբեմն թվում է, թե դու վերահսկում ես խաղը, բայց նրանք ոչնչից երկու գոլ են խփում, քանի որ նրանց խաղացողներն անհատական առումով շատ լավն են: Նրանք այնքան արագ և ուժեղ են հակագրոհներում, որ դժվար է կառավարել:
Եթե շատ խաղացողներով գրոհես, նրանք հակագրոհի կանցնեն: Եթե չես հարձակվում ավելի շատ խաղացողներով, թվում է, որ բավականաչափ արդյունավետ չես գործում: Ուստի դժվար է խաղում նման որոշումներ կայացնելը»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ։