«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը խոսել է Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի»՝ «Նոթինգեմ Ֆորեսթի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
««Սիթին» գիտի, թե ինչպես հաղթել ֆուտբոլային հանդիպումներում, նույնիսկ այն ժամանակ, երբ խաղացողներն իրենց լավագույն մարզավիճակում չեն կամ խաղը լավ չի ընթանում: Խաղի սկզբում ես անհանգստանում էի և մտածում էի, որ նրանք կարող են սայթաքել, բայց խաղից հետո կարծում եմ, որ «Սիթին» այժմ կհաղթի իր մնացած բոլոր հանդիպումներում», — Քինի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 79 միավոր և մոտեցավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արսենալին» (80): Ընդ որում, թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել։
«Նոթինգեմ Ֆորեսթը» 26 միավորով 17-րդ տեղում է: