Ա Սերիայի 34-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Նապոլիին» և 2-2 ավարտեց հանդիպումը։
Առաջին կեսում գոլեր չեղան։ Հանդիպման հաշիվը բացվեց 59-րդ րոպեին․ նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց հյուրերի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան։ 65-րդ րոպեին Օլիվերան հավասարեցրեց հաշիվը, իսկ 84-ին Օսիմհենը 11-մետրանոցից առաջ մղեց տանտերերին։ 4 րոպե անց Աբրահամը կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ փրկելով հռոմեացիներին պարտությունից։
Այս խաղից հետո «Նապոլին» 50 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Ռոման» 59 միավորով՝ 5-րդ։