«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն հաջորդ ամառ կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է 25-ամյա ուրուգվայցու ծառայություններով, որը պատրաստ է կատալոնացիներին ավելի քան 80 միլիոն եվրո առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
Այս պահին Արաուխոն բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն ֆուտբոլիստի ներկայացուցիչները կարծում են, որ անգլիական թիմն ի վիճակի է նրան ավելի բարենպաստ պայմաններ առաջարկել։
Արաուխոն «Բարսելոնայի»կամզում հանդես գալիս 2018 թվականի ամռանից։