Անգլիայի առաջնության 35-րդ տուրի խաղում «Չելսին» հյուրընկալվելիս 2-2 հաշվով է խաղացել «Աստոն Վիլայի» հետ։
Առաջին խաղակեսից հետո տանտերերն առաջ անցան 2-0 հաշվով․ նախ աչքի ընկավ Մորգան Ռոջերսը , իսկ հյուրերի պաշտպան Մարկ Կուկուրելան ինքնագոլի հեղինակ դարձավ։
Երկրորդ խաղակեսում «Չելսին» հավասարեցրեց հաշիվը Չուկվունոնսո Մադուեկեի և Քոնոր Գալահերի գոլերի շնորհիվ:
Հանդիպման ընթացքում VAR-ի միջամտությունից հետո «Չելսիի» երկու գնդակ չեղարկվեց։
Այս հանդիպումից հետո «Չելսին» 48 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, «Աստոն Վիլան» 67 միավորով չորրորդն է։