«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում «Էվերթոնից» կրած պարտությունից հետո (0:2) խոսել է չեմպիոնական մրցավազքի մասին։
«Ես չգիտեմ «Էվերթոնի» դիրքի մասին աղյուսակում, կարծում եմ, որ նրանք ապահով կլինեն այս հանդիպումից հետո, բայց Շոն Դայչը ավելի լավ գիտի: Մեզ պետք է, որ նրանք պարտվեն խաղերում, իսկ պատմականորեն՝ այդպես չի լինում: Երեկ երեկոյան «Արսենալը» թույլ տեսք չուներ։ Մենք ինքներս պետք է ավելի լավ խաղանք, այսքանը: Մեզ միավորներ են պետք։ Մենք չենք ապահովել Չեմպիոնների լիգայի ուղեգիրը, քանի որ «Տոտենհեմը» քիչ է խաղացել, քան մենք»,- Կլոպի խոսքն է մեջբերել BBC-ն։