Կատալոնական «Բարսելոնայի» 25-ամյա կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն առաջիկա ամռանը կարող է փոխել թիմը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ Արաուխոյի շրջապատը դժգոհ է նոր պայմանագրից, որն ակումբն առաջարկում է Ռոնալդին։ Ուրուգվայցու մտերիմները կարող են համոզել ֆուտբոլիստին փոխել ակումբային գրանցումը:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ կատալոնական թիմը պատրաստ է հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Ռոնալդ Արաուխոյին, եթե պաշտպանի համար առաջարկեն առնվազն 80 միլիոն եվրո։