ՀՊԼ 30-րդ տուրում «Ուրարտուն» ընդունել էր «Նոային» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման միակ գոլը 28-րդ րոպեին հեղինակեց հյուրերի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը: Սա Համբարձումյանի առաջին գոլն էր թիմի կազմում։
Այս խաղից հետո «Նոան» 68 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ուրարտուն» 44 միավորով 4-րդն է։