Nike ընկերությունը, որը մասնագիտացած է սպորտային հագուստի և կոշիկի արտադրության մեջ, պատրաստ է «Բարսելոնային» մինչև 100 միլիոն եվրո վճարել՝ աշխատանքային պայմանագիրը մինչև 2028 թվականը երկարաձգելու համար։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ որոշակի պայմաններում Nike-ը պատրաստ է գումարը հասցնել տարեկան 120 միլիոն եվրոյի։
Բացի այդ, հայտնի ընկերությունը կատալոնական ակումբին առաջարկում է ևս 100 մլն եվրո՝ որպես բոնուս պայմանագրի երկարաձգման համար։ Ընդգծվում է, որ համագործակցությունը շարունակելու մասին կարող է հայտարարվել արդեն հաջորդ շաբաթ։