«Լիվերպուլի» ղեկավարությունը «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտին դիտարկում է որպես գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպին փոխարինելու գլխավոր թեկնածու, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» ղեկավարներին դուր է գալիս այն խաղաոճը, որը Սլոտը սերմանում է «Ֆեյենորդում»։ Մերսիսայդցիները նաև նշում են 45-ամյա մասնագետի հաջողության հասնելու կարողությունը՝ չնայած ակումբի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներին:
Սլոտը մարզում է «Ֆեյենորդը» 2021 թվականից։