«Լիվերպուլի» կիսապաշտպան Դիոգու Ժոտան, որը վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում (3:1), ստիպված կլինի երկու շաբաթ բաց թողնել։ Այս մասին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը.
«Դիոգուն գոլ խփեց և անհարմարավետություն զգաց, իսկ հիմա մենք իմացանք, որ դա ավելի լուրջ բան է։ Նա շարքից դուրս է մնացել մի քանի շաբաթով»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի կայքը։
Այս մրցաշրջանում 27-ամյա Ժոտան «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։