«Լոկոմոտիվի», «Սպարտակի», «Խիմկիի» նախկին կիսապաշտպան, իսկ այժմ «Ուրարտուի» ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովը նշել է, թե ինչու չի ավարտում պրոֆեսիոնալ կարիերան։
«Կվարտե՞մ կարիերաս ամռանը: Հնարավոր է, բայց ես չեմ ուզում պարզապես հեռանալ: Դեռ կարող եմ խաղալ, ինչո՞ւ ավարտեմ կարիերաս։ Ուզում եմ հաճույք ստանալ, գոլեր խփել։ Ընդամենը երեք ամիս է, ինչ այստեղ եմ: Հետո կտեսնենք, թե ինչ կլինի», — ասել է Գլուշակովը Նոբել Առուստամյանի հետ զրույցում։