Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրում «Ինտերը» հաղթեց Միլանին (2:1) և ժամկետից շուտ դարձավ Իտալիայի չեմպիոն։
Թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին իր 6-րդ գավաթը նվաճեց «Ներաձուրիի» հետ: Նախկինում 48-ամյա մարզիչն իր թիմի հետ երկու անգամ նվաճել էր Իտալիայի գավաթը, երեք անգամ՝ Սուպերգավաթը։
«Ինտերում» նվաճած տիտղոսների քանակով Ինձագին շրջանցեց Ժոզե Մոուրինյուին, որն ակումբի հետ 5 տիտղոս էր նվաճել։ Ա Սերիայի հիմնադրումից ի վեր (1929/30 մրցաշրջան) «Ինտերում» ավելի շատ տիտղոսներ են նվաճել Էլենիո Էրերան և Ռոբերտո Մանչինին՝ 7-ական։