Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը բուժզննում է անցել Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Պրիմերայի 32-րդ տուրի խաղից հետո։ Այս մասին հայտնում է կապտանռնագույնների մամուլի ծառայությունը։
Հետազոտության արդյունքներով Ֆրենկիի մոտ ախտորոշվել է աջ կոճի սալջարդ։ Վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն, ամեն ինչ կախված է խաղացողի վիճակից։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կատալոնական թիմի կիսապաշտպանը բաց կթողնի առնվազն հինգ շաբաթ։
Այս մրցաշրջանի սկզբում Ֆրենկի դե Յոնգը երկու անգամ արդեն կոճի վնասվածք էր ստացել։
Հիշեցնենք, որ 26-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը կատալոնական թիմում հանդես է գալիս 2019 թվականից։ Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում դե Յոնգը մասնակցել է 30 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։