ՀՊԼ 30-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցել է «Վանի» հետ և 3:2 հաշվով հաղթանակ կորզել Չարենցավանում:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 6-րդ րոպեին երևանյան թիմի կազմում բացել է Արտակ Եդիգարյանը: Հաշիվը հավասարվել է միայն 51-րդ րոպեին, երբ տանտերերի ֆուտբոլիստ Ֆանյե Տուրեն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու գրավել «Ալաշկերտի» դարպասը:
Եվս մեկ գոլ տանտերերի կազմում հեղինակել է նիգերիացի 19-ամյա կիսապաշտպան Մատյու Գբոմադուն՝ խաղի 87-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ: Այդուհանդերձ, «Ալաշկերտը» հաղթանակ է կորզել փոխարինման մտած Դավիթ Խուրցիձեի ջանքերով: Վերջինս 90+3-րդ րոպեին նախ հավասարեցրել է հաշիվը, իսկ մեկ րոպե անց նաև խփել է հաղթական գնդակը: Երկու դեպքում էլ ռուսաստանցի կիսապաշտպանը դարպասը գրավել է Գուստավո Մարմենտինիի փոխանցումից հետո:
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 41 միավորով գտնվում է 5-րդ տեղում, իսկ «Վանը» 26 միավորով 8-րդն է: