«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման սպասելիքներով։
«Մեզ համար սա մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումն է։ Մենք պետք է հաղթենք, որ ճնշում գործադրենք առաջատարի վրա։ Եթե հաղթենք, ապա տարբերությունը կնվազի 5 միավորի, սա այն սցենարն է, որը մեզ անհրաժեշտ է։ Ես մտածում եմ դրական սցենարի, հիանալի հանդիպում անցկացնելու և հաղթելու մասին»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Բարսելոնան» կիրակի օրը՝ ապրիլի 21-ին, արտագնա խաղում կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։