Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ վերջին խաղում (1-1, 3-4՝ 11մ) իր թիմի խաղի վերաբերյալ քննադատություններին․
«Ես չեմ զարմանում, քանի որ բոլորը կարող են իրենց կարծիքն արտահայտել։ Մեզ համար չափազանց պարզ է, թե ինչպես պետք է խաղանք։
Կարևոր է հասկանալ, թե երբ պետք է տիրել գնդակին, իսկ երբ՝ ոչ: Մինչ օրս ես դեռ ոչ մի տխուր երկրպագու չեմ տեսել։ Նրանք երջանիկ են, իսկ ես՝ ևս երջանիկ»,- Անչելոտիին մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 3-3 հաշվով: Մադրիդյան ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կխաղա «Բավարիայի» հետ։