Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է կարիերան շարունակել իտալական մեկ այլ ակումբում։
Tuttosport-ի տեղեկություններով՝ հարձակվողով հետաքրքրված է «Ռոման», որի մարզիչ Դանիելե դե Ռոսին անձամբ է ցանկանում տեսնել ֆուտբոլիստին իր թիմում։
«Ռոման» ակտիվորեն հետևում է Կիեզայի հետ կապված իրավիճակը թուրինյան թիմում։ Հարձակվողի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը, սակայն իտալացին դեռ չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել։
Transfermarkt-ը Ֆեդերիկոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։