Էրլինգ Հոլանդի երկու գոլերը օգնեցին ՉԼ-ի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բորուսիային» իրենց դաշտում հաղթել ՊՍԺ-ին 2:1 հաշվով:
Երկու անգամ առանձնանալով ՝ Հոլանդը մրցաշարում իր գոլերի քանակը հասցրեց 10-ի: Այս ցուցանիշին հասնելու համար նրան պետք եղավ յոթ հանդիպում: Սա ռեկորդային ցուցանիշ է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հոլանդը դարձել էր մրցաշարի պատմության մեջ առաջին խաղացողը, ով ՉԼ-ի մեկ մրցաշարում խաղաց երկու տարբեր ակումբների կազմում: