«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը այս ամառ չի տեղափոխվի ՊՍԺ, հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի փոխանցմմաբ, ՄՅՈՒ-ն հետաքրքրված չէ անգլիացու վաճառքով: Այդուհանդերձ, ակումբը զուգահեռաբար ևս մեկ հարձակվողի է փնտրում: Եթե վաճառք չլինի, ՊՍԺ-ն չի կարողանա իրագործել տրանսֆերը ու Ռեշֆորիդին կդիտարկի որպես երկարաժամկետ տրանսֆերային նպատակ:
ՄՅՈՒ-ի գործող պայմանագիրը ֆուտբոլիստի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը: Մանկունիացիներն այս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն ունեն:
Նախորդ մրցաշրջանում Ռեշֆորդն ԱՊԼ 25 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: