Երևանի «Ալաշկերտը» 3 նոր ֆուտբոլիստ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտը» ևս 3 համալրում ունի։
Ակումբը պայմանագիր է ստորագրել մրցաշրջանի առաջին հատվածը «Վանում» անցկացրած պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի, ինչպես նաև՝ եզրայիններ Գագիկ Դաղբաշյանի ու Վահագն Այվազյանի հետ։
31-ամյա Դաղբաշյանը և Ոսկանյանը «Ալաշկերտում» հաջողությամբ հանդես գալու հարուստ փորձ ունեն, իսկ 29-ամյա Այվազյանն առաջին անգամ կհագնի մեր թիմի խաղաշապիկը։
Դաղբաշյանը 15 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, 9 խաղ՝ Մ-21 հավաքականում։ Վերջերս ազգային թիմ հրավիրված Ոսկանյանը երկրի գլխավոր թիմում մեկ խաղ է անցկացրել, ևս 5 հանդիպման Անդրանիկը մասնակցել է Մ-21 հավաքականի կազմում։
| Ֆիրմային հուժկու հարվածներով հայտնի Այվազյանն իր ակտիվում 4 հանդիպում ունի Մ-21 հավաքականի, ևս 3 խաղ` Մ-19 հավաքականի կազմում»,-ասված է հայտարարությունում։