Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ինքն է իրեն հարցեր ուղղել ու պատասխանել.
-Առաջին հարցը: Սպասում եք, որ մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը կարող եք համալրվել ևս մեկ խաղացողով:
-Առաջին պատասխանը: Ոչ, եկեք առաջ անցնենք, հաջորդ հարցը:
-Երկրորդ հարցը: Գո՞հ եք ակումբի կատարած տրանսֆերներից:
-Այո՛, գոհ եմ:
-Կցանկանայի՞ք նոր հարձակվող ձեռք բերել:
-Այս հարցից հետո Ժոզեն ժպտացել է:
Jose Mourinho just interviewed himself 🤣 pic.twitter.com/5P5k9LYjnq
— B/R Football (@brfootball) January 31, 2020