Նախորդ երկու օրերին կայացան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի վերջին հանդիպումները, որոնց արդյունքներով որոշվեցին նաև Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի մի քանի մասնակիցներ։
Այսպիսով, այս պահի դրությամբ հայտնի են փլեյ-օֆֆի և լրացուցիչ փուլի 24 մասնակիցներից 6-ը։
ՉԼ-ում իրենց խմբերում երրորդ տեղն են ապահովել հետևյալ թիմերը․
«Շերիֆ» (Մոլդովա)
«Բորուսիա Դ․» (Գերմանիա)
«Զենիթ» (Ռուսաստան)
Նշենք, որ 1/8-րդ եզրափակչի ուղեգիր են ձեռք բերում խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը (8 թիմ), իսկ Չեմպիոնների լիգայից «Ժամանած» թիմերը և ԵԼ խմբային փուլում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը (16 թիմ) կբաժանվեն զույգերի և ևս մեկ լրացուցիչ փուլ կանցկացնեն՝ որոշելու 1/8 եզրափակչի մյուս 8 հաջողակներին։
Եվրոպա Լիգայի խմբային փուլի արդյունքներով փլեյ-օֆֆի և լրացուցիչ փուլի ուղեգիր են ձեռք բերել հետևյալ ակումբները։
«Լիոն» (Ֆրանսիա)․ ապահովել է առաջին տեղն իր խմբում
«Այնտրախտ» (Գերմանիա)․ ապահովել է նվազագույնս երկրորդ տեղն իր խմբում
«Վեստ Հեմ» (Անգլիա)․ ապահովել է նվազագույնս երկրորդ տեղն իր խմբում
Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի հաղթողը մյուս մրցաշրջանում ստանում է ՉԼ խմբային փուլի մասնակցության ավտոմատ հնարավորություն։