ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրում Անգլիայի հավաքականը հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջեց Չեխիայի հավաքականին։
Գարեթ Սաութգեյթի կազմում միակ գնդակը խփեց Հարի Քեյնը։ «երեք առյուծների» ավագը հանդիպման 5-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Այսպիսով, Հարի Քեյնը Անգլիայի հավաքականի ավագի կարգավիճակում 20 գոլ է խփել։ Opta-ի փոխանցմամբ՝ ավագի կարգավիճակով ավելի շատ գոլ խփել է միայն Վիվիեն Վուդվորդը։ Դա տեղի է ունեցել հեռավոր 1908 թվականին։
Հարի Քեյնին ընդամենը երեք գնդակ է բաժանում այս ռեկորդը կրկնելու համար։
Անգլիան, չնայած պարտությանը, շարունակում է 12 միավորով գլխավորել A խմբի մրցաշարային աղյուսակը։